Հարցեր և պատասխաններ

Հաճախ տրվող հարցեր

1Ես ընտրել եմ շաբլոնը: Ի՞նչ պետք է անեմ հետո:
Ձեզ համար հարմար շաբլոնը գտնելուց հետո Ձեզ միայն մնում է լրացնել դիմումը և ուղարկել մեզ անհրաժեշտ կոնտենտը (տեքստ և ֆոտո), որոնց հիման վրա մենք կպատրաստենք Ձեր կայքը: Միայն Ձեր կողմից կայքը հաստատելուց հետո մենք կուղարկենք Ձեզ վճարման հաշիվը: Փոխանցումից հետո գումարը վերադարձման ենթակա չէ: Վճարումից հետո մենք կմիացնենք կայքը Ձեր դոմենին: Եթե չունեք դոմեն, խնդրում ենք դիտել ստորև:
2Որքա՞ն ժամանակ է տևում կայքի ստեղծումը:
Դա կախված է փաթեթի տեսակից և կկազմի 2-ից 10 օր:
3Ինչպե՞ս է կատարվում կայքի ստեղծման համար վճարումը:
Վճարման 100% կատարվում է մեր կողմից կայքի ստեղծման և Ձեր վերջնական հաստատումից հետո: Վճարումը կատարվում է բանկային փոխանցման միջոցով: Փոխանցումից հետո գումարը վերադարձման ենթակա չէ: Վճարումից հետո մենք կմիացնենք կայքը Ձեր դոմենին: Եթե չունեք դոմեն, խնդրում ենք դիտել ստորև:
4Իսկ եթե՞ կայքը ինձ դուր չգա:
Կայքի ստեղծման հիմքում Ձեր կողմից ընտրված դիզայնն է՝ չնչին փոփոխությունների հնարավորությամբ: Բայց, ամեն դեպքում, եթե մեր կողմից պատրաստված կայքը Ձեզ որևիցե պատճառով դուր չի եկել, Դուք կարող եք հրաժարվել այն գնելուց:
5Ի՞նչ անել, եթե ես չունեմ դոմեն:
Եթե չունեք դոմեն, մենք կգրանցենք այն Ձեզ համար Ձեր կողմից ընտրված անունով: Դոմենը կարող է գրանցվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: .com, .net, .org, .ru զոնաներում դոմենի գրանցման արժեքն է 6 900 դրամ տարեկան, իսկ .am զոնայում՝ 10 500 դրամ տարեկան:
6Ո՞ր հոսթինգի վրա կտեղադրվի կայքը:
Կայքը կտեղադրվի WordPress-ի հիմքով աշխատող կայքերի համար աշխարհում թիվ 1 հոսթինգային ընկերության՝ SiteGround-ի սերվերում: Հետագայում հնարավոր չի լինի կայքը տեղափոխել այլ հոսթինգ: Առաջին տարվա ընթացքում հոսթինգը տրամադրվում է անվճար: Հոսթինգի տրամադրման պայմանները երկրորդ տարվանից սկսած խնդրում ենք դիտել ստորև:
7Ո՞վ է մուտքագրում կայքի կոնտենտը:
Կայքերը ունեն կոնտենտի կառավարման համակարգ, որը թույլ է տալիս Ձեզ խմբագրել կայքում եղած կոնտենտը: Առաջին տարվա ընթացքում մենք կարող ենք ինքներս ավելացնել Ձեր կողմից տրամադրված կոնտենտն անվճար (ամիսը 1 անգամ): Երկրորդ տարվանից սկսած կոնտենտի մուտքագրման պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև:
8Ի՞նչ անել, եթե մենք չենք կարող տրամադրել ձեզ կայքի ստեղծման համար անհրաժեշտ կոնտենտը (տեքստ, ֆոտո):
Տեքստերի հեղինակի և/կամ խմբագրի, թարգմանչի, լուսանկարչի, դիզայների ծառայությունները տրամադրվում են լրացուցիչ արժեքով:
9Ի՞նչ արժեն հոսթինգը և կայքի տեխնիկական սպասարկումը:
Կայքի գնման դեպքում հոսթինգը և կայքի տեխնիկական սպասարկումն առաջին տարվա համար անվճար են: Երկրորդ տարվանից սկսած հոսթինգի և կայքի տեխնիկական սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև:
10Ինչպե՞ս են կատարվում հոսթինգի տրամադրումը և կայքի տեխնիկական սպասարկումը երկրորդ տարվանից սկսած:
Երկրորդ տարվանից սկսած հոսթինգի արժեքը և կայքի տեխնիկական սպասարկումը կազմում են 1 300 դրամ ամսական Basic փաթեթի համար, 1 500 դրամ ամսական Standard փաթեթի համար, և 1 800 դրամ ամսական Premium փաթեթի համար: Կայքի տեխնիկական սպասարկման փաթեթի մեջ ներառված են՝ HTTPS (կայքերի պաշտպանության բարձր մակարդակ), կայքի ծրագրային ապահովման պարբերաբար թարմացում, ռեզերվային կրկնօրինակում (backup): Կայքի տեղափոխումը այլ հոսթինգ հնարավոր չէ:
11Ինչպե՞ս է կատարվում կայքում կոնտենտի տեղադրումը երկրորդ տարվանից սկսած:
Քանի որ կոնտենտի անվճար տեղադրումը գործում է առաջին տարվա ընթացում, երկրորդ տարվանից սկսած մեր հետ համագործակցությունը թողնում ենք Ձեր հայեցողությանը: Կոնտենտի մեկանգամյա տեղադրումը կազմում է 3 500 դրամ Basic փաթեթի համար, 4 500 դրամ Standard փաթեթի համար, և 5 500 դրամ Premium փաթեթի համար: Ցանկության դեպքում Դուք ինքներդ կարող եք կատարել կոնտենտի տեղադրումը: Ձեզ կտրամադրվի սահմանափակ մուտք WordPress-ի կոնտենտի կառավարման համակարգ: Այս դեպքում գումար չի գանձվի:
12Պատրաստի շաբլոնի օգտագործումը արդյո՞ք դարձնում է կայքը ավելի մատչելի:
Այո, պատրաստի շաբլոնի օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել ծախսերը: Մեր կայքում կարող եք գտնել ամենատարբեր թեմաներով պատրաստի շաբլոններ՝ տարբեր դիզայններով: Պատրաստի շաբլոնի օգտագործումը թույլ է տալիս կրճատել կայքի ստեղծման ժամանակը՝ ի տարբերություն անհատական դիզայնի մշակման, հեշտացնում է դիզայնի ընտրությունը և նվազեցնում է կայքի ստեղծման ծախսերը:
13Ապահովո՞ւմ եք արդյոք կայքի ռեսպոնսիվությունը պլանշետների և սմարթֆոնների համար:
Իհարկե: Մեր բոլոր շաբլոնները հարմարեցված են անհատական համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների համար, այսինքն` կայքի բոլոր տարրերը կադապտացվեն կախված էկրանի չափսերից:
14Ինչո՞վ են իրարից տարբերվում Basic, Standard և Premium փաթեթները:
Փաթեթների հիմնական տարբերությունը – կայքերի բարդության մակարդակը և կոնտենտի ծավալն են:
15Քա՞նի լեզվով է կայքը?
Բոլոր փաթեթների բոլոր կայքերը եռալեզու են (հայերեն, ռուսերեն, անգլերեն): Ձեր խնդրանքով լեզուների թիվը կարող է պակասել:
16Կարո՞ղ եք գրանցել էլ-հասցե:
Ձեր դոմենային անունով մենք կարող ենք ստեղծել մի քանի էլեկտրոնային հասցե:
17Կայքի անվտանգությունը բարձրացնելու համար օգտագործում եք SSL-արձանագրություն HTTPS-ի միջոցով կոդավորված ձևով տեղեկություն փոխանցելու համար:
Կայքի անվտանգությունն ավելացնելու համար, ինչպես նաև այն պատճառով, որ բոլոր HTTP կայքերն 2018 հուլիսից Google Chrome-ի և Mozilla-ի կողմից անհուսալի են ճանաչվել, բոլոր մեր կողմից ստեղծված կայքերում օգտագործվում է SSL-արձանագրություն HTTPS- ի միջոցով կոդավորված ձևով տեղեկատվություն փոխանցելու համար:
18Դուք ապահովո՞ւմ եք կայքի առաջխաղացումը:
Մեր կողմից ստեղծված բոլոր կայքերը օպտիմացված են բազային առաջխաղացման համար (SEO):
19Գաղտնիության քաղաքականություն կա՞:
Իհարկե այո: Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում մեր հաճախորդներից ստացված տեղեկությունները:
20Ինչպե՞ս կապնվել ձեզ հետ:
Մեր մասնագետները գտնվում են աշխարհի տարբեր մասերում: Մեզ հետ կարող եք կապնվել էլեկտրոնային փոստի կամ Facebook-ի միջոցով: Հաղորդակցման լեզուները` հայերեն, անգլերեն, ռուսերեն: